Վարչապետն ու Մայա Սանդուն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Zarkerak - Վարչապետն ու Մայա Սանդուն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Zarkerak Zarkerak - Վարչապետն ու Մայա Սանդուն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Վարչապետն ու Մայա Սանդուն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետն ու Մայա Սանդուն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։

60076_b.jpg (619 KB)

Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։

60074_b.jpg (569 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

60073_b.jpg (663 KB)

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։

29 Հոկտեմբեր, 2025 21:20
Վեր