Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ մոնիթորինգի խմբի ապագայի վերաբերյալ հետևյալը կարող եմ ասել, որ առնվազն մինչև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, Մոնիթորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո, իհարկե, որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ մենք մեր ԵՄ գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»,- նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո գործող անզեն և գործադիր լիազորություններ չունեցող քաղաքացիական առաքելություն է։ Հայաստանում ԵՄ առաքելության խնդիրն է դիտել, զեկուցել անվտանգային իրադրության մասին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում։


