ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մոհամեդ ալ Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը:

05 Նոյեմբեր, 2025 13:08
Վեր