Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին Zarkerak - Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին
Zarkerak Zarkerak - Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին
Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարին հարց ուղղելու հնարավորություն ունեցավ նաև ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության լրագրողը, որը հետաքրքրվում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ:

Միրզոյանը, պատասխանելով հարցին, ասաց՝ կցանկանար, որ Երևանում գտնվող լրագրողը իրեն ուղղեր այնպիսի հարց, որը չէր լինի պաշտոնական Բաքվի խոսույթը: 

«Մեր պատասխանը շատ միանշանակ է: Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնում: Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն արձանագրել են՝ այդ հարցում չունեն համաձայնություն: 

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ խաղաղությունը հաստատված է, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները սահմանին վայելում են խաղաղությունը, քննարկվում են քաղհասարակությունների շփումները, փորձագետների ու լրագրողների այցերը:

Միրզոյանը նաև հույս հայտնեց՝ առաջիկա գործընթացները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և խորհրդարաններում վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Հուսանք, որ առաջիկայում կունենանք համաձայնագրի ստորագրում, հետո՝ համաձայնագրի վավերացում»,- ասաց նախարարը:

ԱԳ նախարարը հիշեցրեց՝ իշխանությունը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է 2018 թվականի վերջերից, ընդգծեց՝ դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է: 

05 Նոյեմբեր, 2025 13:35
Վեր