Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:
1. «Կարող է պարզվել՝ քարտեզի վրա Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա»,- Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը, ըստ որի ցարական քարտեզներով Հայաստանի գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, կա Գոյչա լիճ:
2. Գարեգին Բ-ի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նրանք մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
3. «Հայ Առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի»,-հայտարարել է Փաշինյանը և նշել, որ կիրակի Թալինում կմասնակցի Տեր Թադեի մատուցած պատարագին: Ի դեպ, կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:
4. Հայաստան է ժամանել ռուսական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով:
5. Հայտնաբերվել է 3-ամյա Տիգրանի դին, հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, նա 2 ամսով կալանավորվել է:
6. Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով:
7. ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է կործանվել, զոհերի թիվը հասել է 12-ի:


