Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես կրթական համակարգում աշխատում եմ դեռ ուսանող ժամանակից՝ 2003 թվականից ու շատ բան եմ հիշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հիշում եմ «Օրինաց երկրի» նախարարության շրջանը, դաշնակցության նախարարության շրջանը, հանրապետականի նախարարության շրջանը։ Անկեղծ ասած, ամաչում եմ էդ մարդկանց փոխարեն։ Շատ-շատ։
Լռելը ավելի ճիշտ կլիներ, լուրջ եմ ասում։ Որ լռում ես, բոլորին թվում է, թե կարևոր ասելիք ունես, ուղղակի չես ասում»,-նշել է նա։


