Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի գոնե. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին Zarkerak - Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի գոնե. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Zarkerak Zarkerak - Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի գոնե. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի գոնե. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի գոնե. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե վճռական եմ հաջորդ բանավեճին մասնակցելու և բանավեճի իմ հրավերը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին նախագահների կողմից իր բանավեճի առաջարկը մերժելուն և փաստին, որ ինքը կմասնակցի հաջորդ տարի ընտրություններին ընդառաջ առաջին համարների բանավեճին: Նշեց, որ կայացած ժողովրդավարական համակարգերում նման բանավեճերից հրաժարվելը երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության:  

«Այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել 4-րդ վայրկյանիցից ամբողջն ինձ հետ բանավեճ է:  Իրենք բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում, մարդիկ դժգոհ են, որ մենք անընդհատ իրենց ռեակցիա ենք տալիս, ասում են՝ ինչքան կարելի է իրենց հետ խոսել , բայց եթե անարձագանք թողնենք մոռացության ֆենոմենն օգտագործելով կասեն՝ ասեցինք  ձեն չհանեցին: Իրականում՝ բանավեճի առաջարկությունը և պահանջարկը կա և միայն այն ժամանակ է ավարտվելու, երբ դեմ դիմաց գան խոսեն  և հանրությունն ի վերջո իր բոլոր հարցերի պատասխանները ստանա: Այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով կառավարությանը, քաղաքական մեծամսսնությանը հայհոյող  ինչ-որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս»:  

Վարչապետը հիշեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հատված, որտեղ ասում էր՝ իրեն էլ հաճելի չէր ընտրություններից առաջ ժողովրդին հանդիպելը.«Չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու էնքան կա՞ս, բոթասներդ հիշի արա գոնե»: 

12 Նոյեմբեր, 2025 16:54
Վեր