Հայէկոնոմբանկը և Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Zarkerak - Հայէկոնոմբանկը և Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը և Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
Հայէկոնոմբանկը և Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Հայէկոնոմբանկը և Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը, ամրապնդելով Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկի (FMO) հետ երկարաժամկետ համագործակցությունը, ստորագրել է 30 միլիոն ԱՄՆ դոլարի 4-րդ վարկային պայմանագիրը՝ վերոնշյալ գործընկեր-հաստատության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասցնելով մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի։

Այս ֆինանսավորման փաթեթը կուղղվի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, կանանց և երիտասարդ ձեռնարկատերերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին և կանաչ նախագծերին՝ նպաստելով երկրի տնտեսության կայուն զարգացմանը։

Հայէկոնոմբանկը համագործակցում է FMO-ի հետ 2010 թվականից, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին՝ ներդրումներ կատարելով հավակնոտ նախագծերում և ընկերություններում։ 

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը նշել է. «Մեզ համար նշանակալի էընդլայնել մեր ռազմավարական գործընկերությունը FMO-ի հետ։ Մենք շնորհակալ ենք FMO թիմին մեր երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը միտված համատեղ կարևոր նախագծերի իրականացման և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։ Այս նոր վարկը ևս մեկ կարևոր քայլ է Հայէկոնոմբանկի և FMO-ի միջև երկարաժամկետհամագործակցության ամրապնդման համար»։

FMO-ի ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Ռուհի Քոշգունն նշել է. «Մենք շատ ուրախ ենք խորացնել մեր հարաբերությունները Հայէկոնոմբանկի հետ։ Միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը կարևոր է երկրի տնտեսական զարգացման համար, և այս վարկի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս հուսալի, լավ ցուցանիշներ ապահովող բանկին շարունակել իր ջանքերը՝ նվազեցնելու անհավասարությունը ամբողջ Հայաստանում»։

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

28 Նոյեմբեր, 2025 17:19
Վեր