Հրդեհ Երևանի տներից մեկում Zarkerak - Հրդեհ Երևանի տներից մեկում
Zarkerak Zarkerak - Հրդեհ Երևանի տներից մեկում
Հրդեհ Երևանի տներից մեկում

Հրդեհ Երևանի տներից մեկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյան փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։36-ին, մարվել՝ 14։53-ին։

03 Դեկտեմբեր, 2025 15:18
Վեր