Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում Zarkerak - Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում
Zarkerak Zarkerak - Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում
Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

09 Դեկտեմբեր, 2025 18:28
Վեր