Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը Zarkerak - Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը
Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց. «Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի, և չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունենալիք, նախատեսված ինչ-որ միջոցառմանը: Կարծում եմ, որ դա այլևս քննարկելի հարց չէ տարածաշրջանային այս իրավիճակում: Եթե կան ինչ-որ պրոբլեմներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար պրոբլեմ է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց, կարծում եմ, դա, ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է, բայց չմասնակցել, իմ կարծիքով, ուղղակի չի կարելի»։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում: 

10 Դեկտեմբեր, 2025 14:02
Վեր