Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում Zarkerak - Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում
Zarkerak Zarkerak - Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում
Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում

Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիին։

 

Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարները, ինչպես նաև ներկայացուցիչ Արտաքին գործերի նախարարությունից։

 

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Ներկայացվել են նաև COP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը, որոնք առաջին անգամ ներկայացվել էին դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում։

 

Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի նախապատրաստական և կազմակերպչական գործընթացներում, մասնավորապես անդրադարձ է կատարվել փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հնարավորություններին։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է, իսկ դրա արդյունավետ կազմակերպումը պահանջում է միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածություն և սերտ համատեղ աշխատանք։

10 Դեկտեմբեր, 2025 19:59
Վեր