Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը Zarkerak - Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
Zarkerak Zarkerak - Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում հանդիպում ունեցա Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար և Բնության նախարար Մերի Գրեգի հետ։ Այս մասին հայտնում է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

 

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք նախորդիվ Բրազիլիայում՝ COP30-ի շրջանակում, ինչպես նաև սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

 

Անդրադարձանք  2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի՝ COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկեցինք կազմակերպչական և բովանդակային նախապատրաստական գործընթացները, համաժողովի օրակարգային հիմնական ուղղությունները, միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման, ֆինանսավորման մեխանիզմների ձևավորման և կարողությունների զարգացման հարցերը։

 

Տիկին Գրեգին ներկայացրեցի համաժողովի արդեն պատրաստ տարբերանշանը և կարգախոսը՝ անդրադառնալով դրանց հիմքում դրված գաղափարական մոտեցումներին, որոնք արտացոլում են կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և Հայաստանի` որպես համաժողովը հյուրընկալող երկրի բնապահպանական քաղաքականության  արժեքները։

 

Վերահաստատեցինք համագործակցության խորացման և հետագա համատեղ  քայլերի ուղղությամբ մեր  պատրաստակամությունը»,-նշել է նա։

10 Դեկտեմբեր, 2025 22:26
Վեր