Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար. ինչ ապրանքներ ՀՀ-ն կարող է առաջարկել Ադրբեջանին և ինչ կարող է ներմուծել. տնտեսագետի դիտարկումները Zarkerak - Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար. ինչ ապրանքներ ՀՀ-ն կարող է առաջարկել Ադրբեջանին և ինչ կարող է ներմուծել. տնտեսագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար. ինչ ապրանքներ ՀՀ-ն կարող է առաջարկել Ադրբեջանին և ինչ կարող է ներմուծել. տնտեսագետի դիտարկումները
Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար. ինչ ապրանքներ ՀՀ-ն կարող է առաջարկել Ադրբեջանին և ինչ կարող է ներմուծել. տնտեսագետի դիտարկումները

Տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար. ինչ ապրանքներ ՀՀ-ն կարող է առաջարկել Ադրբեջանին և ինչ կարող է ներմուծել. տնտեսագետի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլոր դեպքերում տնտեսությունն է ճանապարհ բացում կոնֆլիկտները լուծելու համար: Մի բան է, երբ մենք Ադրբեջանից ենք ապրանք բերում, մեկ այն բան, երբ նաև մենք ենք Ադրբեջանին տալիս»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան եկած նավթամթերքին՝ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Մակարյանի դիտարկմամբ՝ առնվազն 7 խմբի ապրանքներ Հայաստանից կարող են արտահանվել Ադրբեջան. «Առաջինը՝ ծխախոտ, Հայաստանը բավականին որակով ծխախոտի տեսականի է արտադրում, որը հաջողությամբ արտահանվում է դուրս, կոնֆետեղեն, ունենք շատ լավ շոկոլադներ, ալկոհոլային խմիչքներ՝ կոնյակ, մրգային օղիներ, գինի, գարեջուր, տեքստիլ որոշակի արտադրանքներ, օրինակ՝ մանկական հագուստ, որոշակի դեղորայքի տեսակներ, հայկական որոշ շինանյութեր նաև պահածոներ, հատկապես՝ մուրաբաներ: Մենք կարող ենք ներմուծել քիմիական որոշակի նյութեր, գուղատնտեսական մթերքներ, մսի բնագավառում կարող է առևտուր լինել, Ադրբեջանում բավականին զարգացած է ոչխարաբուծությունը, կարելի է ներմուծել նաև պարարտանյութեր»:

Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանին ապրանք վաճառելը ձեռնտու է ոչ միայն փողի, այլ նաև քաղաքական դիվիդենտների տեսանկյունից. «Ադրբեջանն իրեն համարում է բարի կամք դրսևորած, Հայաստանին օգնող և ցույց է տալիս, որ մեր մեջ հնարավոր են այդպիսի հարաբերություններ, բայց այդ խոսքերի ապացույցը կլինի այն, երբ Ադրբեջանն էլ սկսի ներմուծել: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իր երիտասարդությանը ներարկել է նեգատիվ վերաբերմունք հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ և կասկածելի է, թե ինչպես է ադրբեջանական հասարակությունը հայկական ապրանքներն ընդունելու: Եթե մեր դեպքում տնտեսական հարաբերություններն ուժեղանան, հատկապես սահմանամերձ հատվածներում առևտուր լինի, դրանք կարող են բերել ավելի հանգիստ տրամադրությունների»:

Ադրբեջանից նավթամթերքի նոր խմբաքանակի Հայաստան ուղևորվելը Մակարյանը որոշակի արդյունք համարեց,  բայց նշեց, որ դրական առաջընթաց կլինի, եթե դա շարունակական լինի և դառնա մասշտաբային. «Եթե մեծ քանակությամբ գա, արդեն դաշտում ստիպված են լինելու իրենց գները վերանայելու, որպեսզի մրցակցությունից դուրս չմնան: Վերջնական արդյունքով ՀՀ տնտեսությունը կարող է շահել դրանից, դա էական կսկսի ազդել էժանացման վրա: Էժան գինն անպայման կնախընտրեն, բոլոր դեպքերում այդ գրավչությունը կա, սակայն տարիների ընթացքում հնարավոր կլինի հոգեբանորեն հաղթահարել, եթե մասշտաբային առևտուր սկսվի, բայց եթե անընդհատ Ադրբեջանը պահի այն ձեռագիրը, որ ինքը գերիշխող դիրք ունի, նման երևույթները չեն կոտրի ժողովրդի վերաբերմունքը»:

Գագիկ Մակարյանը հավանական համարեց, որ Ադրբեջանն էլ կսկսի մեր ապրանքները ներմուծել. «Այս ամենը պետք է վերածվի բիզնես հարաբերությունների: Երբ հայկական ապրանքները կմտնեն ադրբեջանական շուկա ու կսկսեն խանութներում վաճառվել, կտեսնենք, թե այդ ապրանքներն ինչպես են վաճառվում, արդյոք չեն այրվում, բոյկոտի չեն ենթարկվում, եթե հանգիստ կսկսեն շուկայական հարաբերությունները զարգանալ, այդ դեպքում կասեմ, որ արդեն գործընթացը տեղի է ունենում»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ժողովուրդը դեռ երկար ժամանակ զգուշավորությունը պահպանելու է Ադրբեջանի դեպքում, ինչպես մինչև հիմա Թուրքիայի դեպքում է. «30 տարուց ավել Թուրքիայի հետ առևտուր ունենք, բայց մինչև հիմա էլ Հայաստանում դեռևս զգուշավորություն են դրսևորում, այդքան շատ չեն վստահում: Ադրբեջանի տնտեսությունը շատ դիվերսիֆիկացված չէ, ավելի շատ հիմնված է նավթամթերքի վրա, Հայաստանում ավելի դիվերսիֆիկացված է, ՀՀ-ն ավելի մրցունակ է: Եթե հայկական ընկրությունները սկսեն մատակարարել Ադրբեջանին, ավելի շատ պահածոներ սկսենք արտադրել, ավելի շատ գյուղմթերք գյուղացիներից կգնեն, գյուղացին էլ կշահի, մենք էլ արտահանում կունենանք, ես կհամարեմ, որ ՀՀ տնտեսությունը շահեց»:

 

Աննա Բզնունի

09 Հունվար, 2026 12:41
Վեր