Գարեգին Բ-ն պետք է ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր. Մեհրաբյան Zarkerak - Գարեգին Բ-ն պետք է ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր. Մեհրաբյան
Zarkerak Zarkerak - Գարեգին Բ-ն պետք է ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր. Մեհրաբյան
Գարեգին Բ-ն պետք է ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր. Մեհրաբյան

Գարեգին Բ-ն պետք է ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր. Մեհրաբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որևէ Եկեղեցի, գործելով պետության մեջ, չի կարող գործել պետության դեմ և չի կարող գործել ի օգուտ այլ պետության, որը դեմ է մեր պետության օրակարգերին և օգտագործում է Եկեղեցին մեր օրակարգերը տորպեդահարելու համար»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով հոգևորականների Եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալուն՝ Մեհրաբյանը նշեց. «Տասնյակներով քահանաներ անհատական որոշումներ են ընդունում և միանում են այս բարենորոգչական շարժմանը, սա արդեն ձեռք է բերել ձնագնդի էֆեկտ և անխուսափելիորեն տանելու է նրան, որ Գարեգին Բ-ն ընդունի միակ ճիշտ որոշումը, այն է՝ գնալ պատվավոր հանգստի քանի հնարավոր է, որովհետև հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ և ոչ այնքան պատվավոր: Ակնհայտ է մի ճշմարտություն, որ Գարեգին Բ-ն այևս ընդունակ չէ կառավարել Եկեղեցին, կատարել առաքելությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին և ի վիճակի չէ ընդունել որոշումներ  ի շահ Եկեղեցու և նրա հետևորդների, հետևապես նա այլ տարբերակ չունի, քան հեռանալը և իր տեղը զիջելը եպիսկոպոսաց դասից մեկ ընտրյալի, ով այդ ամենն ունակ է անելու և Եկեղեցին էլ վերջապես սկսի այդ բարենորոգումն իր ներսում, որովհետև մեր Եկեղեցին գրեթե 100 տարի հետ է մնացել ժամանակակից կյանքի ռիթմից»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Գարեգին Բ-ն ի վիճակի չէ որևէ բան անել, բացի մանր ինտրիգներից, մանր ծառայություններ մատուցելուց Ռուսաստանին՝ իր հիբրիդային պատերազմում ընդդեմ ՀՀ-ի, իսկ սա այլևս անհանդուրժելի է. «Այստեղ խիստ նշանակալի է Ռուսաստանի դերը, այո, այդ կապը կտրել է պետք օրենքով չարգելված բոլոր միջոցներով, որպեսզի Գարեգին Բ-ի վրա ՌԴ-ի ազդեցությունն այլևս չլինի: Մենք չպետք է մոռանանք, որ նրա եղբայրն այնտեղ պատանդի կարգավիճակում է և դա ևս ճնման գործիք է Գարեգինի վրա, իսկ Գարեգին Բ-ի պատվավոր հանգստի գնալն ամենևին էլ չի մտնում Ռուսաստանի պլանների մեջ»:

Խոսելով Գարեգին Բ-ի շուրջ հավաքված մարդկանց մասին՝ քաղաքագետը նկատեց. «Գարեգին Բ-ի շուրջ գործող «թայֆա» կա, դա իր սպասարկուներն են, մի փոքրիկ խմբակ, որը նրան ծառայում է և դրա դիմաց էլ օգտվում ինչ-ինչ կասկածելի բարիքներից: Դա էլ ներսի գործոնն է, որը նրան դրդում է իր տարիքին ոչ վայել համառությամբ ականջալուր չլինել հորդորներին, խուլ և համր գտնվել այս ամենի նկատմամբ»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ եթե Գարեգին Բ-ն շարունակի համառել, կարող է երթ տեղի ունենալ նրա Էջմիածնի նստավայր. «Եթե ռացիոնալ նայենք այս ամենին, ինքը պետք է հասկանա, որ չպետք է գործը հասնի դրան, բայց չեմ կարող ասել՝ արդյո՞ք կգործի ռացիոնալ: Նրա հրաժարականը պետք է տեղի ունենա օր առաջ: Տրամաբանականն այն է, որ հաշվի առնելով այն ժամանակային շրջափուլը, որում մենք գտնվում ենք, Գարեգին Բ-ն որդեգրի ժամանակ ձգելու մարտավարություն, հույսը դնելով այն բանի վրա, որ ընտրություններում ՌԴ-ի հինգերորդ շարասյունը հաղթանակ կտանի և իրեն դրանից հետո հանգիստ կթողնեն: Այս ամենն ուղղակի արկածախնդրություն է, որովհետև ընտրություններում ռուսական ուժերին որևէ լավ բան չի սպասվում, իսկ Գարեգին Բ-ն ընդամենն իր ճակատագիրն է բարդացնելու նման արկածախնդրության գնալով»:

 

Աննա Բզնունի

13 Հունվար, 2026 11:36
Վեր