Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի.  տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին Zarkerak - Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի. տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին
Zarkerak Zarkerak - Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի. տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին
Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի.  տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին

Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի. տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ադրբեջանից բենզինի և ընդհանրապես վառելանյութերի ներմուծումն ազդել է շուկայի գների վրա, դա էլ էականորեն ազդել է ամբողջ տնտեսության վրա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ալիկ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դա մի քանի դրական էֆեկտ կարող է ունենալ. «Առաջինն այն է, որ բոլոր ոլորտներում գնաճը որոշակի չափով կզսպվի, քանի որ ցանկացած ոլորտում ապրանքների ինքնարժեքի մեջ վառելանյութերի գները մտնում են: Մյուս դրական ազդեցությունն այն է, քանի որ ապրանքների ինքնարժեքները նվազում են, հետևաբար ապրանքների արտահանման ծավալների աճ է սպասվում»:

Թորոսյանի դիտարկմամբ՝ վառելանյութի ներմուծումը ոչ թե անձամբ բենզին գնողի վրա է ազդում, այլ ամբողջ տնտեսության. «Բոլորն էլ օգտվելու են և հնարավորության դեպքում ավելի էժան բենզին են ձեռք բերելու, որպեսզի իրենց ապրանքի ինքնարժեքը նվազեցնեն: Սա էական դրական ազդեցություն արդեն իսկ ունի, այսինքն՝ այդ խնայված գումարը, որ վառելանյութերի վրա էր ծախսվելու, կարող է նոր ներդրումների վրա ծախսվել, կամ բանկերում նոր խնայողություններ առաջացնել»:

Տնտեսագետը խոսեց նաև հնարավոր ռիսկերի մասին. «Շուկայում կարող է անհավասար մրցակցություն առաջանալ և բերել վառելանյութերի շուկայի մոլոպոլացման, այսինքն՝ այն ընկերությունները, որոնք չեն ցանկանում նման վառելանյութ ներմուծել, չեն կարողանա մրցակցել ավելի ցածր գին առաջարկող ընկերությունների հետ, հետևաբար շուկայից դուրս կգան: Ռիսկ է նաև այն, որ կարող է մեծանալ Ադրբեջանից վառելանյութերի ներմուծան տեսակարար կշիռն ընդհանուր ներմուծման մեջ, չնայած սրանից շատ հեռու ենք, սակայն պետությունը պետք է այս առումով քայլեր ձեռնարկի: Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ հիմնական նպատակը վառելանյութերի ներմուծման դիվերսիֆիկացումն է, սա պետք է լինի քաղաքականության հիմնական հենասյունը»:

Թորոսյանը նաև նշեց, որ գների ավելի նվազում կարող է սպասելի լինել այն դեպքում, երբ ներմուծումն իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի անմիջական սահմանով, որը կբերի լոգիստիկ ծախսերի նվազման. «Կարծում եմ՝ այս պահին գործող գները կարճաժամկետում կպահպանվեն, Ադրբեջանից վառելանյութերի ներմուծումն էլ շարունակական կլինի, քանի որ շուկայում դա շատ արագ սպառվեց և գներն էլ շատ ավելի էժան են, քան շուկայում առաջարկվող մյուս գները: Ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության հետագա ավելի առաջանցիկ տեմպերով աճելու հնարավորություններից մեկն է»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Premium տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է:

 

Աննա Բզնունի

14 Հունվար, 2026 16:31
Վեր