Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է Zarkerak - Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է
Zarkerak Zarkerak - Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է
Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

 

Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ 

 

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

 

Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

 

Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

 

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի,   Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի,

Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

 

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

20 Հունվար, 2026 10:05
Վեր