Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը. տեսանյութ Zarkerak - Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը. տեսանյութ
Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը. տեսանյութ

Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 24-ին՝ կրթության միջազգային օրը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը՝ «Կրթություն՝ առանց դոգմաների» խորագրով: Բանախոսն էր «Մեր ժամանակների հերոսը» 2025-ի գլխավոր մրցանակակիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանը, որը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է:

Միջոցառման մեկնարկին հնչեց Gaudeamus Igitur ակադեմիական հիմնը՝ օրվան հաղորդելով խորհրդանշական երանգ:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը մանրամասնեց ծրագրի նպատակները:

Բանախոսության ընթացքում Ավետիք Գրիգորյանը խոսեց գիտությանը նոր դիտանկյունից մոտենալու կարևորության մասին՝ ընդգծելով, որ գիտությունը պարզապես կանոնների ու բանաձևերի հավաքածու չէ, այլ մտածողություն, հետաքրքրություն և համարձակություն։

Ընդհանուր առմամբ բանախոսությանը ներկա էր գիտական ակտիվ համայնք․ մասնակցում էին բազմաթիվ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, մանկավարժներ, ինչպես նաև պարզապես ինքնազարգացմամբ զբաղվով քաղաքացիներ, որոնց համար հանդիպումը դարձավ մտքերի փոխանակման և նոր գաղափարների ծննդի կարևոր հարթակ։

Բանախոսությանը հաջորդեց կենդանի և անկեղծ հարցուպատասխան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

26 Հունվար, 2026 19:49
Վեր