ՀՀ-ում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան Zarkerak - ՀՀ-ում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան
ՀՀ-ում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

ՀՀ-ում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը: Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են սկսում օգտվել անկանխիկ վճարումներից ու հետվճարից: Եթե նախկինում 400 հազարից պակաս էր օգտվողների թիվը, այսօր արդեն 400 հազարն անցել ենք»,- նշեց Թորոսյանը:

Նախարարը հավելեց՝ ավելացել է նաև միջին հետվճարի չափը:

«Նախկինում 4100 դրամ էր մոտավորապես, դարձել է 4400 դրամ, քաղաքացիները հասկանում են դրա կարևորությունն ու օգտվում են այդ ծրագրից: Հունվարին կզգանք ավելացումը նաև հետվճարի տոկոսի ավելացման»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

04 Փետրվար, 2026 12:22
Վեր