Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն. Ավանեսյան Zarkerak - Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն. Ավանեսյան
Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն. Ավանեսյան

Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ՓԲԸ-ները, հանդիսանալով շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, պետք է հնարավորություն ունենան ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, որոնք ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությամբ, նրանք պետք է նաև գործադիր մարմիններում աշխատանքային փորձի բավարար պայմանին համապատասխանեն: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:

Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց՝ ըստ ադմ՝ ոչ թե նախատեսվում է կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում. «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ ԲԿ, ամբուլատորիա, ԲՄԿ ՀՀ-ում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել և մեր ֆինանսական միջոցներն ուղղել հենց բժշկական ծառայությունների՝ բարձ որակ ապահովելուն, և ոչ թե, ըստ էության, ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն»,- նշեց Ավանեսյանը:

05 Փետրվար, 2026 11:47
Վեր