Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան Zarkerak - Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Zarkerak Zarkerak - Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան

Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ավարտել է Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը։

«Գիրքը սկսեցի դեպի Աբու Դաբի թռիչքի ժամանակ (փետրվարի 3-ին՝ ժամը 22:30-ից), վերջացրի Երևան վերադարձի ճանապարհին։ Մոտավորապես տևեց մեկուկես օր։ Ուզում եմ ասել՝ մեկ շնչով կարդացվող գիրք է. մեր մասին իրական, հավես, սիրուն պահեր շատ կան։ Եվ, այնուամենայնիվ, գաղթի գրականություն է, պատմում է մեր օրերի գաղթականների մասին։

627535256_26080054868278109_2377462399483852904_n.jpg (366 KB)

Դրվագներից մեկում Միչիգանում մի գեղեցիկ երեկո ՀՀ-ից գաղթած հերոսները ընթրում և զրուցում են. «Ախպերս, մեր մոտ ամեն ինչ շատ պարզ ա։ Միջազգային էդ քո ասածները կռվի տեղը կապ չունեն։ Կամ խփում ես, կամ խփում են»։

«Մեր մոտ» ասելով՝ Հայաստանը նկատի ունեն, կռիվն էլ, որի մասին խոսում են, 44-օրյա պատերազմն է։

625895004_26080024618281134_6603063526940435914_n (1).jpg (260 KB)626436583_26080024898281106_8226818905991221914_n.jpg (328 KB)

Մեկ այլ դրվագում նկարագրվում է երևանյան քաղաքային առօրյա. «Դրոշի տղու օրն էր (…) Ամեն չորեքշաբթի (…) դրոշի տղան իջնում էր մեքենայից, իջեցնում էր աստիճանը, բարձրանում, հանում էր շենքի մուտքի վերևում կախված եռագույնը, խնամքով ծալում, դնում էր պարկի մեջ, փոխարենը կախում նորը»։

«(…) Շենքի պահակը տղային երկար նայելուց հետո ասաց.
-Այ բալամ, մեղք չես, ամեն շաբաթ գալիս, էդ նարդիվանը դնում, բարձրանում ես, որ նորը կախես, հենա մաքուր ա, էլի։ 
-Էսօր մաքուր ա, հոպար, բայց պիտի փոխեմ, որ էսօրվանից հետո էլ մաքուր լինի։ Էս հարցերում էսօրվանից հետո՛ն ա կարևոր (...)։

629571491_26080024621614467_3718617922473098826_n.jpg (300 KB)625295144_26080024941614435_3103290772556339875_n.jpg (306 KB)

Գրականությունը երբեմն պարզապես կյանքի արտացոլանք է, երբեմն էլ՝ կյանքի նոր տեսահորիզոնի մատուցում։ Երկու դեպքում էլ գրականությունը հիանալի է»,- ասվում է գրառման մեջ։

626817514_26080025204947742_5881698309903000738_n.jpg (341 KB)

05 Փետրվար, 2026 17:58
Վեր