Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու Zarkerak - Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու
Zarkerak Zarkerak - Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։

Նա հիշեցրել է վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևն ընդգծել է անցյալ տարի Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի հաջողությունն ու համագործակցության հետագա խորացումը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, իսկ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել, ինչը մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևանի։

Ազիզ Նասիրզադեն Ալիևին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։

06 Փետրվար, 2026 13:23
Վեր