Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը Zarkerak - Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը
Zarkerak Zarkerak - Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը
Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը

Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդունքով։

Վաղը՝ փետրվարի 13-ին, Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

 

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

 

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

 

12 Փետրվար, 2026 23:40
Վեր