Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ Zarkerak - Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ
Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի»  սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։

Oպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրշեջ փրկարարները պարզել են, որ կրակն ու ծուխը նկատվում է տանիքում գտնվող ծխատարում և այրվում են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

13 Փետրվար, 2026 22:04
Վեր