Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր Zarkerak - Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
Zarkerak Zarkerak - Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախաձեռնության իրականացման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին։

Վերոնշյալի համատեքստում դեսպան Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա դրական դինամիկան և ողջունել քաղհասարակությունների փոխայցելությունները։

17 Փետրվար, 2026 15:48
Վեր