Վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդը Zarkerak - Վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդը
Zarkerak Zarkerak - Վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդը
Վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդը

Վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

17 Փետրվար, 2026 18:30
Վեր