Մեգավատներ, որոնք ստեղծում են միլիարդներ․ տվյալային կենտրոնների տնտեսական տրամաբանությունը Zarkerak - Մեգավատներ, որոնք ստեղծում են միլիարդներ․ տվյալային կենտրոնների տնտեսական տրամաբանությունը
Zarkerak Zarkerak - Մեգավատներ, որոնք ստեղծում են միլիարդներ․ տվյալային կենտրոնների տնտեսական տրամաբանությունը
Մեգավատներ, որոնք ստեղծում են միլիարդներ․ տվյալային կենտրոնների տնտեսական տրամաբանությունը

Մեգավատներ, որոնք ստեղծում են միլիարդներ․ տվյալային կենտրոնների տնտեսական տրամաբանությունը

Հայաստանում կառուցվում են NVIDIA-ի տվյալային (data) կենտրոններ։ Այս հարցի շուրջ քննարկումը, բնականաբար, ունի երկու բևեռ՝ մի մասն այն դիտում է որպես տեխնոլոգիական մեծ առաջընթաց, մյուսները՝ մտահոգվում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալներից։ Սակայն հարցին պետք է մոտենալ ոչ թե էմոցիոնալ, այլ ռազմավարական հաշվարկով։

Տվյալների կենտրոնները նորարարական բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ են, որտեղ աշխատելու են հազարավոր սարքավորումներ ու գրաֆիկական չիպեր, որոնք ապահովում են՝ արհեստական բանականության հաշվարկներ, մեծ տվյալների մշակում,  «ամպային» ծառայություններ, գիտահետազոտական և ռազմական նշանակության լուծումներ։ Այսինքն՝ խոսքը բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտի մասին է, ոչ թե սովորական արտադրության։

Շատերի մոտ կան Էներգետիկ ոլորտի հետ կապված մտահոգություններ։ Տվյալների կենտրոնները, այո՛, սպառում են մեծ քանակի էլեկտրաէներգիա։ Սակայն կարևոր է հասկանալ մի քանի կարևոր սկզբունք։ Հայաստանը չունի համակարգային էլեկտրաէներգիայի պակաս։ Երկիրն արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան ներքին սպառումն է։ Երկրորդ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը բազմաբնույթ է՝ ատոմային էներգիա, հիդրոէներգետիկա, ջերմային կայաններ, արևային կայանների արագ աճող հզորություններ։ Կարևոր է նաև, որ այդ նախագծերը դառնալու են էլեկտրաէներգիայի մշտական հզոր սպառողներ։ Այսինքն Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող համակարգը հոսանքի սպառման խնդիր չի ունենա, այլ հակառակը՝ այդ նախագծերը սպառելով շատ էլեկտրաէներգիա նաև լայն հնարավորություն են բացելու Հայաստանի էներգետիկ համակարգի ընդլայնման և ավելի հզորացման համար։  

Կա նաև կարևոր տրամաբանական շեշտադրում, եթե էլեկտրաէներգիան օգտագործվում է ցածր արդյունավետությամբ ոլորտներում, այն ստեղծում է սահմանափակ արժեք։ Եթե նույն էներգիան օգտագործվում է բարձր տեխնոլոգիական հաշվարկների համար, այն ստեղծում է բազմապատիկ ավելացված արժեք։ Այսինքն՝ հարցը ոչ թե «քանի մեգավատ կծախսվի», այլ՝ քանի միլիարդ դրամ տնտեսական ակտիվություն կստեղծվի այդ ծախսված մեգավատների հաշվին։  

Այս կենտրոնները նաև դրական մեծ ազդեցություն են ունենալու տնտեսության վրա։ Կստեղծվեն հազարարավոր բարձրակարգ աշխատատեղեր, կբարելավվի ներդրումային միջավայրը։ Խոշոր տեխնոլոգիական ներդրումները կմեծացնեն  հարկային մուտքերը, ինչպես նաև երկրորդային տնտեսական ակտիվությունը (շինարարություն, ծառայություններ, լոգիստիկա)։

Եվ հաջորդ կարևոր ձեռքբերումը՝ Հայաստանը կդառնա տարածաշրջանային AI հանգույց։  Nvidia-ի տվյալային կենտրոնները կդառնան Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերափոխման կարևոր քայլերից մեկը։

Մկրտիչ Իսրայելյան

 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

24 Փետրվար, 2026 14:16
Վեր