Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը Zarkerak - Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը
Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

23 Սեպտեմբեր, 2026 21:26
Վեր