Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը Zarkerak - Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը
Zarkerak Zarkerak - Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը
Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը

Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-ում քննարկվող նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում, որոնք երկուսն են: Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևով:

Նախագծով առաջարկվում է, որ պարգևատրման այս եղանակներին ավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը: Նման մոտեցում կիրառվում է Քննչական կոմիտեում, և այս առաջարկն արվել է Քննչական կոմիտեի կողմից: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվող երկրորդ փոփոխությունը վերաբերում է զենքին և հատուկ միջոցներին: Այս համատեքստում առաջարկվում է օրենքի 45.3-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով. «Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը»:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

26 Փետրվար, 2026 19:19
Վեր