Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք Zarkerak - Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք
Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։Վերջին ժամանակաշրջանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները շարունակում են ակտիվ պայքարել ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում բնակվող 44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ զենք-զինամթերք է տեղափոխել Արցախից Երևան, որոնք գտնվում են իր մոտ։

Տեղում բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ ոստիկանները նշված քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ են կատարել, ով կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և ինքը իր հետ Արցախից բերված զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանների հարևանությամբ գտնվող ջերմոցային տնտեսության ետնամասում։

Շենգավիթի ոստիկանները մեկնել են նշված վայր, որտեղ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել են 1 հատ «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ առանց համարի, 1 հատ «Ֆ1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, 34 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ ազդանշանային փամփուշտ, 1 հատ ծխանռնակ, 285 հատ 5,45, 5,65 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

26 Փետրվար, 2026 23:26
Վեր