Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամուսնալուծվել են: Աննա Հակոբյանը հայտնել է, որ լքում է կառավարական առանձնատունը, գնում վարձով արելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով:
2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվել է Լեհաստանի Հանրապետություն, հանդիպել վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
3. Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։
4. Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Հակոբյանի դին։ ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
5.Ադրբեջանը չի մասնակցի Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հստակեցնելով, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։
6. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է ստեղծել եպիսկոպոսների նոր խորհուրդ՝ սինոդական կառույց, որը ստեղծված իրավիճակում լուծումներ կփնտրի: Նա Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է և համարում է, որ խորհուրդը հեղինակազրկվել է ու իրավիճակից դուրս գալու ճանապարհը նոր կառույցը պետք է փնտրի, որտեղ ընդգրկվեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները:
7. Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին․ հայտնի է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։


