Որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը. Մանավազյան Zarkerak - Որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը. Մանավազյան
Zarkerak Zarkerak - Որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը. Մանավազյան
Որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը. Մանավազյան

Որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը. Մանավազյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ էության, որպես քաղաքական գործընկեր Կտրիճ Ներսիսյանին՝ ընդդիմադիրները կիսում են իր մեղքերը։ Մի կողմում՝ կուսակրոնության ուխտը խախտելու, մյուսում՝ ապօրինի գույքը զավթելու և այլ ապօրինությունների մեջ թաթախված լինելու մեղքը։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տաթևիկ Մանավազյանը։

Նրա խոսքով՝ բացառությամբ Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ցանկացած այլ որակում հնչեցնելը ընդդիմադիրների մոտ բողոքի հիմք չի հանդիսանում, մինչդեռ այդպես չէ նրա ավազանային՝ Կտրիճ Ներսիսյան, անունը հնչեցնելու դեպքում։

«Հենց խոսք է գնում Կտրիճ Ներսիսյանի մասին, այս մարդիկ առանց փաստարկներ ներկայացնելու կամ խորանալու անմիջապես նեղվում և պաշտպանվում են։ Մեղավորի հետևից գիտակցված գնացողները՝ դուք, նույնպես մեղավոր եք»,— ասել է Մանավազյանը և հավելել․ «Էջմիածինը կուսակցության գրասենյակի վերածած ձեր գործընկերոջ հետ հեռանալու եք քաղաքական դաշտից այնպես, ինչպես երեկ այս նիստերի դահլիճից»։

25 Օգոստոս, 2026 15:11
Վեր