Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես երեկ ընդամենն ուզում էի ասել, որ հաշվի առնելով ընդդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիճ Ներսիսյան, այս մարդիկ թողեցին, նեղացան գնացին»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այսօր որոշել էր, որ եզրափակիչ խոսքում ասի Գարեգին Բ. «Հետո ասացի՝ կարող է ՔՊ-ն սկսի դմբդմբացնել: Ասեցի՝ հարգելի ընդդիմություն որպես կարմիր գորգ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ, վերադարձեք խորհրդարան, էդ էլ չթողեցին, որ ասեմ: Ընդդիմությունն այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում, լեգիտիմ չի, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ՝ հեղափոխություն արեք: Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք: Դուք ունեք լեգիտիմության խնդիր, իրենք հասկանում են, որ այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, հասկանում են, որ տնվոր են գործուղված: Իրադարձություններն արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են: Սա ՀՀ-ի պրոբլեմն է, կա՛մ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ-գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է»:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե հոգևորականի իր իդեալը Նավասարդ Կճոյանն է՝ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ կնստեմ և իր հետ կքննարկեմ այդ օրակարգը: Ես չեմ ասել երբեք, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը՝ ոչ: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոնները և դրանք պահելու հստակ մեխանիզմներ կան: Նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար: Մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով: Մենք ինչպես կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցն ախտահարված է, կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և հավատացյալ: ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ Եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն, հոգևոր կյանք չունի, ժխտել է Աստծու հետ իր ուխտը և այդ ուխտադրժությունը փաթաթված է բոլորիս վզին, ես պատրաստ չեմ դրա պատասխանատվությունը կրել: Այսօր Եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր չգիտեն Աստվածաշնչի, Կտակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, նրանց համար Եկեղեցին ընդամենը գործիք է, փող լվանալու մի համակարգ: Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»:

25 Օգոստոս, 2026 15:30
Վեր