Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի կուսակցական գործունեությունը փոխելուն:
«Հիմա էլ եկել են լալահառաչ, ասում են, թե բա «հրահանգ տվեց»: Երբեմնի աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր «քոչարյանա-սերժական» ուժերի դեմ: Ես հենց այս ամբիոնից ասում եմ դրանք փող պետք է չունենան, խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իրա կռանտներն են փակվելու: Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասեց ոչինչ։ Աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական»,-հավելեց Փաշինյանը:
Անդրադառնալով այսօր Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդի Սեդրակ Քոչարյանի նկատմամբ դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներին վարչապետը նշեց, որ պատմամշակութային համարվող «Սպայի տունը» քանդել և փոխարենը Քոչարյան ընտանիքին պատկանող շինություններ են կառուցվել:
««Փլեյ Սիթի», Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ տեղը կառուցել են «Օրանժ»: Եթե ես ճիշտ հասկաց, պարզվեց մարդիկ մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել փայ են մտել «Տոյոտա Երևանի» մեջ: Պարոնյան 8-ում հին շենք է եղել, այդ շենքը վերցրել են կոպեկներով: Կառուցել են «Կապուտակ Սևանը»: Կասկադում երկու հեկտար հողամաս»,-ասաց վարչապետը:


