Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ: Այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք հասկանանք, թե ինչ թեմա է Քյարքիի թեման: Շատ պարզ բան է ասվում: Ասվում է, որ Հայաստանի միջազգային ճանաչված տարածքի թիվը 29.743 կմ կառակուսի է: Այս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում: Սրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 կմ քառակուսի չէ, նշանակում է պատերազմ հայտարարել: «Պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ այժմ չկա որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերացում:
«Ընդդիմությունը չի ուզում հարցերը լուծել լավագույն ձևով, որովհետև իրենք եկել են շղթաները Հայաստանի ոտքին կապելու: Իրենց ուզածը էնա, որպեսզի ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն: Իրենք ունեն շատ կոնկրետ առաքելություն՝ ՀԱՊԿ խաղաղապահները մտնեն Հայաստան»,-ասաց ՀՀ վարչապետը:


