Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Zarkerak - Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Zarkerak Zarkerak - Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում կոռուպցիոն դրսևորումներին և կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով վարույթներին: Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ չէ, և կոռուպցիոն հանցագործություններով անազատության մեջ եղել են նաև իշխանության ներկայացուցիչներ:

«Ես չեմ ասի, որ այսօր կոռուպցիա չկա:

Չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գեթ մեկ պաշտոնյա, որի գույքը դրել են կալանքի տակ, և որը դեռ իր սեփականությունը չի: Ապօրինին այն դեպքում է, երբ որ գնում-ասում են՝ դու ստացել ես 400 հազար դրամ աշխատավարձ, չունես հիփոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ և չէիր էլ կարող ունենալ, որտեղի՞ց քեզ այս սեփականությունը: 

Այս պահին անցնող, երբ որ թվարկվում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի մեծ թիվը, կամ մյուս անձանց դեպքում տակը չկա այդ հիմնավորումը՝ որտեղից այդ գումարը»,- նշել է նա:

25 Օգոստոս, 2026 15:19
Վեր