Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

