Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք մեր միջավայրում պետք է կարողանանք ապրել առանց արտաքին օգնության, մենք բոլորովս մինչև 2024 թվականը նույն ճանապարհով ենք գնացել, բոլոր ճանապարհները տանում են մի տեղ, որտեղ ավարտվում է ՀՀ անկախությունը»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ մարիոնետային պետությունը դարձրել են մի պետություն, որն անկախ և ինքնիշխան լինելու շանս ունի. «Այս ուժն ինչու է հայտնվել ՀՀ քաղաքական դաշտում, որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մարիոնետային կուսակցության տարամաբանությունից դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք շանս ունենք լինել պետություն, իրենք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն: Սա է իրենց առաքելությունը, դուրս եկեք այդ առաքելությունից և կդառնաք քաղաքական ընդդիմություն, սա մեզ համար հոյակապ կոմֆորտ բանավեճ է, սա մեզ համար շահեկան բանավեճ է, դժվար բանավեճը նա է, երբ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ»:
Փաշինյանը նշեց, որ Կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարկի. «Ես առաջարկելու եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ: Այսօր քահանաներն աղքատության են մատնված, խեղճուկրակ լիքը քահանաներ ուղարկվել են սարի ծայրում գտնվող եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի յա գնա, յա չգնա: Քահանան ինչու պիտի աշխատավարձ չստանա, ինչու պետք է չկարողանա առողջության ապահովագրությունից օգտվել, օրինակ՝ եկամտային հարկի վերադարձից ինչու պետք է չկարողանա օգտվի: Թող Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի՝ մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք, ինչ ուզում եք որոշեք: Ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ըտենց ոնց կարող է լինել, մենք ինչով ենք զբաղվում: Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ասի՝ ընդունում եմ, խնդիր կա, ես այս էջը կշրջեմ կգնամ կնստեմ, կխոսենք: Սա իմ ու իր խնդիրը չի, սա մեր ազգային և պետական ինքնության խնդիրն է: Այսինքն՝ պետություն պետության մեջ, դա բացառված է, մենք թույլ չենք տալու»:


