Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ Zarkerak - Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ
Zarkerak Zarkerak - Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ։

Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները, որը համակարգում է փրկարարական ծառայությունների աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այս տեղեկությունների՝ օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել է 5122 մարդ, իսկ 5 մարդ՝ մահացել։

Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար լինում է հուլիսին և օգոստոսին: Մի շարք շրջաններում վերջին շաբաթներին ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է 40 աստիճանից բարձր։

Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածները տասնյակ հազարավոր մարդկանց հոսպիտալացման պատճառ են դառնում, արձանագրվում են հարյուրավոր մահացու դեպքեր:

25 Օգոստոս, 2026 17:15
Վեր