Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է Zarkerak - Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է
Zarkerak Zarkerak - Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է
Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց։

Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

«Հետագա միջոցառումներն արդյունք են տվել օգոստոսի 18-ին։ Ժամը 19։30-ի սահմաններում Նոր Երզնկա տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվել է և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն։ Մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է արդեն տեղադրված 9 փաթեթ՝ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։

Դատարանի որոշմամբ՝ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվել են տարագույն կպչուն ժապավեններով 113 փաթեթ՝ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև մոխրացած հետքերով կաթուցիչ, մեկուկես միլիոն դրամ և ատրճանակ, որը, ըստ երիտասարդի, գազային է։

Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

25 Օգոստոս, 2026 17:43
Վեր