Ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ Zarkerak - Ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ
Zarkerak Zarkerak - Ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ
Ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ

Ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 25-ին ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության ծառայության կազմակերպումն էր։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով՝ չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլև իրականացնել նաև շրջիկ ծառայություն։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը՝ ընդգծելով Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։

Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։

 

 

25 Օգոստոս, 2026 18:12
Վեր