Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները Zarkerak - Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները
Zarkerak Zarkerak - Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները
Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն առաջին անգամ ընդունում է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է համալիր՝ տեղում ծանոթանալու նախապատրաստական վերջին աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով՝ ընդգծելով դրանք հավուր պատշաճի և կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը:

Առաջնության նախընթաց օրը համալիրում իրականացվել են կահավորման վերջին շտկումները, բացման արարողության շրջանակում մշակութային միջոցառման փորձերը, փորձարկվել են լուսաձայնային սարքավորումները:

Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։

26 Փետրվար, 2026 22:49
Վեր