Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում Zarkerak - Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում
Zarkerak Zarkerak - Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում
Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում

Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 26-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

 

Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

 

Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

 

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

26 Փետրվար, 2026 20:11
Վեր