Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ Zarkerak - Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ
Zarkerak Zarkerak - Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ
Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մարտի 3-ի հրամաններով համակարգում ազատումներ են եղել։

Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից,

Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից,

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

03 Մարտ, 2026 18:51
Վեր