Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը Zarkerak - Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը
Zarkerak Zarkerak - Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը
Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, հյուրեր։

646935989_1254674403516208_1427042639430382052_n.jpg (370 KB)646935989_1254674483516200_3417575078638762743_n.jpg (415 KB)647582076_1254674523516196_7324499044703723709_n.jpg (356 KB)

Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Ծրագրի շրջանակում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցները և միջանցքները, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, դպրոցի բակը ասֆալտապատվել է, տարածքը` ցանկապատվել։

646995655_1254674733516175_8354379755958272354_n.jpg (182 KB)646707698_1254674703516178_3301742246426757233_n.jpg (156 KB)

Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին 2025 թվականին։

Ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն դրամ։

Դպրոցը նախատեսված է 617 աշակերտի համար։

Ծրագիրն իրականացվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։

648528216_1254674770182838_1634213487702856239_n.jpg (432 KB)

09 Մարտ, 2026 19:28
Վեր