Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ) Zarkerak - Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)
Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)

Այսօր Նուբարաշենի աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում. Ավինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում:

Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

՛՛Աղբավայրում՝

 

տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ,

 

ողջ տարածքը ցանկապատվել է,

 

⁠արդիականացվել և կահավորվել է պահակակետը,

 

⁠անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:

 

Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։

 

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:

 

Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա՛՛,-նշել է նա:

 

11 Մարտ, 2026 20:51
Վեր