Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ Zarkerak - Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ
Zarkerak Zarkerak - Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ
Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ

Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող կենտրոններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀ նախարարության կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Խատուտիկ» երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններ։

656880365_1367051612133319_8648412578615242481_n.jpg (569 KB)

Ինչպես հայտնել է ԱՍՀՆ-ն, նախարարը շրջել է կազմակերպությունների տարածքներով, ծանոթացել վերջիններիս գործունեությանը․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և երեխաներին տրամադրվող ծառայությունների ընթացքը, առկա խնդիրներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

658142458_1367051638799983_5639589257752849808_n.jpg (544 KB)

Նախարար Թորոսյանն անդրադարձել է խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման կարևորությանը՝ ընդգծելով, որ պետության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությունն առանցքային դեր ունի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։

657176504_1367051615466652_3150701812966314115_n.jpg (543 KB)

Նախարարը նաև նշել է, որ ծառայությունների մշտադիտարկումն ու որակի գնահատման մեխանիզմների կատարելագործումն անհրաժեշտ նախապայմաններ են՝ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու և շահառուների կարիքներին առավել հասցեական արձագանքելու համար։

30 Մարտ, 2026 22:02
Վեր