Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն. սա շատ վատ է. վարչապետ Zarkerak - Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն. սա շատ վատ է. վարչապետ
Zarkerak Zarkerak - Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն. սա շատ վատ է. վարչապետ
Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն. սա շատ վատ է. վարչապետ

Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն. սա շատ վատ է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ոչ ոք տոմս չի առնում, գալիս Երևան, որ գնան ներկայացում նայեն, բայց աշխարհում բազմաթիվ նման հոսքեր կան, մենք դրանցից դուրս ենք, մեզ չի հետաքրքրում, սա շատ վատ է, սա այն չի, ինչ որ մեզ պետք է»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ արվել է՝ լավ է, բայց պետք է փոխել մտածողության և ինքնաընկալման բանաձևերը. «Մենք, որ իրար հետ խոսում ենք, ասում ենք՝ աշխարհում բոլորը մեզ գիտեն, ես հավաստիացնում եմ, որ հայերին և Հայաստանը գիտեն նրանք, ովքեր ուղիղ գործ են ունեցել մեզ հետ: Մենք չպետք է հավաքվենք իրար գովենք, պետք է շատ լուրջ բոլոր ուղղություններով աշխատանք տարվի: Պետք է մեծ ամբիցիաներ ունենալ: Ինչքան մեր հաջողություններն արձանագրում ենք, այդքան էլ պետք է ինքնաքննադատաբար վերաբերվենք: Այն կետում, որտեղ մենք հիմա հասնում ենք, առաջատարները դրան հասել են 53 տարի առաջ, դա նշանակում է՝ մենք 53 տարի հետ ենք աշխարհից»:

02 Ապրիլ, 2026 11:48
Վեր