Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Zarkerak - Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը
Zarkerak Zarkerak - Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը
Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը

Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

 

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

 

Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

 

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

 

08 Ապրիլ, 2026 16:00
Վեր