Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անորակ աշխատանքը մենք չենք ընդունում, անորակ աշխատանքի համար փող չենք տալիս»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշեց, որ նախորդ տարի մոտավորապես 30 կմ շինարարների միջոցների հաշվին դրանից առաջ կառուցված աշխատանքների քանդման աշխատանքներ և նոր կառուցման աշխատանքներ են իրականացրել. «Առաջիկայում հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, այդ ճանապարհի որակից դժգոհ ենք և 20 կիլոմետրանոց ճանապարհը քանդել ենք տալու: Դա ենթադրում է, որ շինարարն այդ աշխատանքի հետ կապված ունենալու է մոտավորապես 500 միլիոն դրամի կորուստ, բայց կարծում եմ՝ դա այն արժեքն է, որը պետք է վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար»:
Փաշինյանն էլ նշեց. «Որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել, որակի ստանդարտին չի համապատասխանում, պետք է քանդվի, նորից սարքվի,այդտեղ չկա երկրորդ կարծիք, ընդ որում սա չի վերաբերում միայն ճանապարհներին»:
Ինչ վերաբերում է նորագույն սարքավորումներին, վարչապետը նկատեց, որ ասֆալտապատումը մոտեցնում են վիրահատության ճշգրտության և տրամաբանության:


